Մատչելիության հղումներ

Ոստիկանություն են ներկայացնում լրացուցիչ ցուցակներ


Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախնական տվյալներով, ստացիոնար բուժման մեջ գտնվող եւ տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, բայց քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողները 1454-ն են:

Այսօր լրացավ այն ժամկետը, երբ բուժհաստատությունների ղեկավարներն Անձնագրային եւ վիզաների վարչություն են ներկայացնում ստացիոնար բուժում ստացող եւ քվեարկությանն իրենց գրանցման վայրում մասնակցելու հնարավորություն չունեցող քաղաքացիների ցուցակները:

Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով, ընտրողների լրացուցիչ ցուցակների օրինակը քվեարկության օրվանից երկու օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

Լրացուցիչ ցուցակները էլեկտրոնային տարբերակով չեն հրապարակվում:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG