Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը հաստատեց «Ալ-Ղաիդա»-ի դեմ անօդաչու սարքերի կիրառումը


Սպիտակ տան` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ներկայացուցիչ Ջոն Բրեննանը առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը իսկապես օգտագործում է անօդաչու թռչող սարքերը «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման թիրախները ռմբակոծելու համար:

Վաշինգտոնում հանդես գալով լրագրողների առջեւ` Բրեննանը ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատվիրել է ավելի բաց լինել ահաբեկչության դեմ պայքարում անօդաչու սարքերի կիրառման հարցում:

Միեւնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ խոստովանել է, որ չնայած թիրախների ճշգրիտ տեղորոշմանը` ռմբահարումներից, այդուհանդերձ, տուժել են նաեւ քաղաքացիական անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG