Մատչելիության հղումներ

Բիլ Քլինթոնը սատարում է Բարաք Օբամային


Միացյալ Նահանգների նախկին նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնը երեկ հայտարարել է առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի գործող նախագահ, իր կուսակից Բարաք Օբամային սատարելու մասին։

Հայտարարությունը Քլինթոնը արել է` Օբամայի հետ այցելելով Վիրջինիա նահանգ։ Նախկին նախագահը ասել է, թե Օբամայի վարչակազմը առաջընթաց է արձանագրում Միացյալ Նահանգների տնտեսության վերականգնման գործում, իսկ նրա հավանական մրցակից հանրապետական Միթ Ռոմնին պաշտպանում է նույն քաղաքականությունը, որը 1930-ականների Մեծ դեպրեսիայից հետո վատթարագույն տնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ։

Բիլ Քլինթոնի կինը` Հիլարի Քլինթոնը, 2008 թվականի նախագահական ընտրարշավում Օբամայի մրցակիցն էր Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար պայքարում, իսկ ընտրություններից հետո արդեն երեք տարուց ավելի գլխավորում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG