Մատչելիության հղումներ

Հայ նահատակների հիշատակին պատարագ` Փարիզի Աստվածամոր տաճարում


Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ապրիլի 22-ին հայ նահատակների հիշատակին պատարագ է մատուցվել Փարիզի Աստվածամոր տաճարում:

Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ եւ հազարավոր հայ եւ օտար հավատացյալներ:

Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել էր զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչեւ 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։

Հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում եւ Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG