Մատչելիության հղումներ

Պայթյուն «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ում. 4 մարդ այրվածքներ է ստացել


Այսօր լուսաբացին` ժամը 6-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում, որը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը, պայթյունի հետեւանքով ընկերության 4 աշխատակիցներ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Պայթյունը տեղի է ունեցել առանց հրդեհի բռնկման:

Հանգամանքները պարզվում են:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG