Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Գերմանիա


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը, պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 23-ից 24-ը Գերմանիայում կմասնակցի Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո:

Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ:

Յուրի Խաչատուրովը մասնակցելու է նաեւ «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:

Ապրիլի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձեւաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG