Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի դիտորդները Սիրիայի Հոմս քաղաքում են


Հրադադարի պահպանմանը հետեւելու նպատակով Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի դիտորդները այսօր այցելել են Հոմս քաղաք, որը հայտնի է կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ ամենաարյունալի բախումներով։

Տեղական պաշտոնյաների վկայությամբ` դիտորդների 7-հոգանոց խումբը նախ հանդիպել է նահանգապետի հետ, ապա սկսել է շրջել քաղաքում։

Ընդդիմադիր ակտիվիստների պնդմամբ` դիտորդների այցից առաջ կառավարական ուժերը դադարեցրել են հրետակոծությունները եւ թաքցրել տանկերը։ Այդ տեղեկությունները, սակայն, հնարավոր չէ ճշտել անկախ աղբյուրների միջոցով, ընդգծում են լրատվական գործակալությունները։

Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքվեարկվի բանաձեւ, որով նախատեսվում է ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի միջնորդությամբ Սիրիայում հայտարարված հրադադարի պահպանմանը հետեւելու նպատակով այդ երկիր գործուղել շուրջ 300 դիտորդների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG