Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի ընդլայնված հանդիպմանը։
Ելույթ ունենալով հանդիպմանը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«Հայաստանը եկավ Աֆղանստան իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին` օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր, իր հարեւանների եւ միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել եւ գիտենք, թե դա ինչ է նշանակում», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը` ինչպես մինչեւ 2014 թվականը նախատեսվող անվտանգության աջակցության ուժերի դուրսբերումը, այնպես էլ դրանից հետո:
Համաժողովի շրջանակներում Նալբանդյանը նաեւ զրույցներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ: