Մատչելիության հղումներ

ԵՊԼՀ-ի ռեկտորի պարտականությունները հանձնարարվեցին պրոռեկտոր Գաբրիել Բալայանին


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի այսօրվա հրամանով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է բուհի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչեւ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Հաղորդելով այդ մասին` կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Արմեն Աշոտյանի երեկվա հրամանով դադարեցվել են Սուրեն Զոլյանի լիազորությունները Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG