Մատչելիության հղումներ

Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի պաշտպանության եւ ԱԳ նախարարները


Բրյուսելում այսօր կհանդիպեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները` գլխավորապես քննարկելու Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

Հանդիպումը տեղի է ունենում մեկ ամսից Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական փուլի շրջանակներում:

Չիկագոյում պետք է հաստատվի գործողությունների ծրագիր, որի համաձայն` 2014-ի ավարտին Աֆղանստանից դուրս կբերվեն անվտանգության պահպանման միջազգային ուժերի 130 հազար զինծառայողներ:

Սակայն անցած կիրակի զինյալների կողմից մի քանի քաղաքներում կատարված հարձակումները նոր մտահոգություններ են հարուցել, թե Աֆղանստանը սեփական ուժերով չի կարող ապահովել երկրում անվտանգության պահպանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG