Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը նախատեսում է դիտորդներ ուղարկել Սիրիա


Առաջիկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ կմտնի բանաձեւի նախագիծ, որով նախատեսվում է հրադադարի ռեժիմի պահպանմանը հետեւելու համար Սիրիա դիտորդական առաքելություն ուղարկել:

Դիտորդների տեղակայումը միջազգային բանագնաց Քոֆի Անանի ծրագրի մի մասն է կազմում, որին համաձայն են Սիրիայի ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը:

Երեկ առավոտից Սիրիայում հրադադար է հաստատվել:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Անանը հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG