Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի Բելառուսի արտգործնախարարը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը Հայաստան կայցելի Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:

Պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված են Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարների հանդիպումն ու համատեղ ասուլիսը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Սերգեյ Մարտինովը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG