Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի այսօրվա նիստը եւս չկայացավ


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր չկայացած հայտարարեց խորհրդարանի նիստը` քվորում չլինելու պատճառով։

Ժամը 12-ին, երբ պետք է սկսվեր նիստը, գրանցվել էր ընդամենը երկու պատգամավոր, իսկ երեք ժամ անց, երբ Ազգային ժողովի փոխնախագահը կրկին եկավ նիստերի դահլիճ, այնտեղ իրենից բացի որեւէ պատգամավոր չկար։

Խորհրդարանի նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել նաեւ նախօրեին։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG