Մատչելիության հղումներ

ՀՅԴ անդամները հանդիպել են ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային


Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը եւ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր հանդիպել են Հայաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան, պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, առաջին խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսին եւ քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյին:

ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են Հայաստանում մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին վերաբերվող խնդիրներ:

«ՀՅԴ անդամները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումները եւ ընտրությունների մասին իրենց գնահատականները: ՀՅԴ ներկայացուցիչներն ընդունեցին դեսպանի առաջարկը մասնակցելու ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումների շարքին», - ասված է ՀՅԴ-ի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG