Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները հանդիպել են «Ժառանգության» առաջնորդին


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պաշտոնական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Ռադմիլա Շեկերինսկայի ղեկավարությամբ:

«Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական ընտրական գործընթացի սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը, օրենսդրական դաշտի, զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումների, ընտրությունների կազմակերպման եւ ընտրական վեճերի հանգուցալուծման մարտահրավերները` Հայաստանի արդի պատմության մեջ առաջին իրապես ազատ ու արդար ընտրություններն անցկացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG