Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը


Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի` դիվանագիտական անվտանգության գծով օգնական Էրիկ Բոսվելը։

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատնից, այցի ընթացքում Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպելու է ամերիկյան դիվանագիտական առաքելության անձնակազմի, Ադրբեջանի անվտանգության կառույցների եւ արտգործնախարարության ներկայացուցիչների հետ։

Հաղորդվում է, որ Բոսվելի այցը նպատակ ունի քննարկել, մասնավորապես, վերջերս ադրբեջանական անվտանգության մարմինների կողմից մի խումբ անձանց ձերբակալության թեման, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG