Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալված խումբը կասկածվում է ահաբեկչություններ ծրագրելու մեջ


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ 22 մարդու է ձերբակալել` Բաքվում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեսպանատների դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու կասկածանքով։

Նախարարությունը հայտնել է, որ բոլոր կասկածյալները Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ մեղադրել է նրանց Իրանի Հեղափոխության պահապանների հետ կապեր ունենալու մեջ։

Հաղորդվում է խմբի անդամներից AK-47 ինքնաձիգների, ատրճանակների եւ պայթուցիկների առգրավման մասին։

Միջազգային լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի Թեհրան կատարած այցի ժամանակ երկու երկրները բարիդրացիական հարաբերություններ պահպանելու հավաստիացումներ էին արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG