Մատչելիության հղումներ

Պաշտոնանկություններ զորամասում` կարգապահական խնդիրների հետ կապված


Հայաստանի Զինված ուժերում պարբերաբար անցկացվող անակնկալ ստուգումներից մեկի արդյունքում արձանագրվել է, որ N զորամասի մի քանի զինծառայողներ պարբերաբար ինքնակամ լքել են զորամասը:

Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ժամկետային զինծառայողները, ինչպես նաեւ զորամասի հրամանատարն ու պատասխանատու բարձրաստիճան սպաներ այսօր հրավիրվել են նախարարություն:

Նախարար Սեյրան Օհանյանի կողմից խիստ քննադատության են արժանացել զորամասի հրամանատարը, ռազմական ոստիկանության աշխատակիցներ եւ մի շարք սպաներ: Օհանյանը հրահանգել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայողներին տեղափոխել այլ զորամասեր՝ զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, իսկ զորամասի հրամանատարը եւ մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Զինված ուժերի բոլոր զորամասերը գտնվում են նախարարության անմիջական հսկողության ներքո, եւ նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն ու կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG