Մատչելիության հղումներ

Բելառուսցի երեք ընդդիմադիրները բանտում մեկ օր մնալուց հետո ազատ արձակվեցին


Բելառուսում երեք ընդդիմադիր ակտիվիստներ բանտից ազատ են արձակվել` այնտեղ մեկ օր անցկացնելուց հետո։

Ակտիվիստները ձերբակալվել էին Բրյուսել մեկնելու ճանապարհին, որտեղ նախատեսում էին հանդիպել Եվրամիության պաշտոնյաների հետ։

Խուլիգանության մեջ մեղադրվող Անատոլի Լեբեդկոն եւ եւս երկու ընդդիմադիրներ երեկ ազատ են արձակվել 45 դոլար տուգանք վճարելուց հետո։

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը հայտնում է, որ ընդդիմադիրներին չեն վերադարձվել իրենց անձնագրերը, ինչը կխոչընդոտի նրանց` երկրից դուրս գալուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG