Մատչելիության հղումներ

Շփման գծում հերթական դիտարկումն է անցկացվել


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ` Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը:

Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ԵԱՀԿ-ի առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, ինչի հետեւանքով դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG