Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին Սերժ Սարգսյանի հղած ուղերձում ասված է. - «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին: Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, եւ ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ եւ ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է եւ հարստությունը»:

Ալեքսանդր Հարությունյանը վախճանվել է այսօր` կյանքի 92-րդ տարում։

Կառավարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG