Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ ավագը ծրագրում է սատարել Միթ Ռոմնիին


Հաղորդումների համաձայն` Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը ծրագրում է 2012 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիին:

Թեկնածուի ներկայացուցիչը հայտարարել է, որ այսօր Բուշն ու Ռոմնին հանդիպելու են Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում, որտեղ լրագրողների առջեւ հանդես են գալու համատեղ հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG