Մատչելիության հղումներ

Հայաստանի միջպետական ճանապարհները անցանելի են


Այսօր ժամը 08։30-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ձնաբքի պատճառով դժվարանցանելի են` Արագածոտնի մարզի Քուչակ եւ Ծաղկաշեն գյուղերի ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Մեղրիի սարի հատվածը:

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG