Մատչելիության հղումներ

ԱՄՀ․ Հայաստանի տնտեսությունը 2012 թվականին կաճի 3.8 տոկոսով


Հայաստան -- Կարի արտադրամաս Շիրակի մարզում, արխիվ
Հայաստան -- Կարի արտադրամաս Շիրակի մարզում, արխիվ
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, այս տարի Հայաստանի տնտեսության աճը կդանդաղի:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը մարտի 14-27-ն այցելել էր Երեւան` «Երկարաձգվող ֆինանսավորման» / «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի չորրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Այցի վերջում՝ այսօր Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հանդես եկավ Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ վերոհիշյալ կանխատեսմամբ։

«Այս պահին մեր գնահատմամբ աճը կկազմի 3.8 տոկոս: Ցուցանիշը մի փոքր իջեցվել է մեր նախկին կանխատեսման համեմատ, որը կազմում էր 4 տոկոս, եւ ավելի ցածր է, քան նախորդ տարվա արդյունքը` 4.4 տոկոս: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, մեր կարծիքով, գնաճը կլինի Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսած 4 տոկոսի շուրջ», - նշեց Հորթոնը:

ԱՄՀ ներկայացուցչի կարծիքով, Հայաստանի տնտեսական աճի դանդաղման հիմնական պատճառը եվրագոտում առկա խնդիրներին են:

Հորթոնն ընդգծեց, որ տնտեսության աճի դանդաղումը կարող է ռիսկեր ստեղծել պետբյուջեի եկամուտների հավաքման առումով: Հիշեցնենք՝ Հայաստանի այս տարվա պետբյուջեի համաձայն, 2012-ին Հանրապետության տնտեսությունը աճելու է 4.2 տոկոսով:

«Կարծում եմ, որ մինչեւ այս նոր գնահատականը, արդեն իսկ որոշակի ռիսկեր կային հարկերի հավաքման առումով: Ուստի, Հայաստանի կառավարությունը եւ ԱՄՀ-ն ուշի ուշով կհետեւեն հարկերի հավաքման գործընթացին, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ճշգրտումներ կատարվեն տարվա ընթացքում կամ տարվա վերջում»:

Ասուլիսում նաեւ նշվեց, որ ԱՄՀ առաքելության արդյունքում` մոտ երկու ամիս անց, հիմնադրամը նոր վարկ կտրամադրի Հայաստանին 60 միլիոն դոլարի չափով:

please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG