Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Կառավարության գերակա խնդիրը բիզնես միջավայրի բարելավումն է»


Հայաստանի կառավարության գերակա խնդիրը երկրում բիզնես միջավայրի բարելավումն է եւ միջին խավի ձեւավորումը: Այդ մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` այսօր ընդունելով Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային:

«Այդ տեսակետից, մեծապես կարեւորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը եւ խթանումը», - ասել է Սարգսյանը` նշելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել IFC-ի հետ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Թոմաշ Թելման գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից եւ կարեւորել Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում:

Զրուցակիցները քննարկել են երկրի արժեթղթերի շուկայի զարգացմանը, էներգետիկ ոլորտում եւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերին առնչվող հարցեր, անդրադարձել ներդրումային միջավայրի բարեփոխումներին եւ կարեւորել հարկային ոլորտում, սննդի անվտանգության բնագավառում, արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված համատեղ նոր ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG