Մատչելիության հղումներ

Անկախ Բելառուսի առաջին ղեկավարը ԱՄՆ-ում հեղինակավոր պարգեւի է արժանացել


Անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլավ Շուշկեւիչը պարգեւատրվել է ԱՄՆ-ում գործող «Կոմունիզմի զոհերի հիշատակ» անունը կրող հիմնադրամի` Թրումեն-Ռեյգանի Ազատության մեդալով։

Հեղինակավոր պարգեւը տրվում է այն գործիչներին, ովքեր ցուցաբերում են նվիրվածություն ազատությանը եւ ժողովրդավարությանը, դեմ են արտահայտվում կոմունիզմին եւ բռնակալության այլ տեսակներին, գրում են արեւմտյան լրատվամիջոցները։

Պարգեւը ստանալիս Շուշկեւիչը հիշել է իր ընտանիքի 30 անդամներին, ովքեր կոմունիստական բռնաճնշումների զոհ են դարձել։

Այս մեդալով պարգեւատրվել են Վացլավ Հավելը, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս երկրորդը եւ Լեխ Վալենսան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG