Մատչելիության հղումներ

Բաղդադում մեկնարկում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը


Բաղդադում այսօր մեկնարկում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։

Ավելի քան 20 տարիների ընթացքում առաջին անգամ Իրաքում նման հանդիպում է կազմակերպվել։

Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիյար Զեբարին Associated Press լրատվական գործակալությանը ասել է, որ հանդիպման անցկացումը հիմա կենսական նշանակություն ունի, քանի որ լարված է իրավիճակը Սիրիայի, Իրանի եւ Պարսից ծոցի երկրների շուրջ։

Վերլուծաբանները գտնում են, որ եռօրյա հանդիպումը մեծ հնարավորություն է Իրաքի համար` ապացուցելու, որ այդ երկիրը եւս քաղաքական դերակատարում ունի արաբական աշխարհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG