Մատչելիության հղումներ

Օբաման Մեդվեդեւին խոստացել է իր ընտրությունից հետո ավելի ճկուն լինել


Ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Սեուլում միջուկային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ նախքան լրագրողների հետ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ նրա ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի զրույցից։

Կադրերում լսվում է, որ Օբաման Ռուսաստանի նախագահին ասում է հետեւյալը. - «Սա իմ վերջին ընտրությունն է, իմ ընտրությունից հետո ես ավելի ճկուն կլինեմ»։ Մեդվեդեւը պատասխանում է. - «Ես հասկացա, ես կփոխանցեմ այս տեղեկությունը Վլադիմիրին»։

Ըստ ABC News-ի` Օբաման նկատի է ունեցել ճկունությունը այնպիսի բարդ հարցերում, ինչպիսին է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը։ «Վլադիմիր» ասելով` Մեդվեդեւը նկատի է ունեցել Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինին, գրում են արեւմտյան լրատվամիջոցները։

Սպիտակ տունը փորձել է հարթել այս հրապարակման հետ կապված սկանդալը` հայտարարելով, որ Օբաման չի հրաժարվել հակահրթիռային համակարգերի ծրագրից, պարզապես ընդգծում է, որ նախընտրական տարում ավելի շատ ժամանակ է պետք հատկացնել մասնագետների հետ հարցը քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG