Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայում նախագահի նոր ընտրության երկրորդ փուլը` ապրիլի 8-ին


Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները կունենան երկրորդ փուլ, որը կանցկացվի ապրիլի 8-ին։ Այդ մասին այսօր «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բելլա Պլիեւան։

Նրա խոսքերով` երեկ տեղի ունեցած քվեարկությունում, նախնական տվյալներով, ավելի շատ քվե է ստացել Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը` 42.48 տոկոս, երկրորդ տեղում է մարդու իրավունքների պաշտպան Դավիդ Սանակոեւը` 24.58 տոկոս։ Այս երկու թեկնածուների միջեւ էլ, ամենայն հավանականությամբ, ընտրապայքարը կշարունակվի ընտրությունների երկրորդ փուլում, իսկ Դմիտրի Մեդոեւը եւ Ստանիսլավ Կոչիեւը դուրս կմնան հետագա պայքարից։

Անցած տարվա նոյեմբերին Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել էր ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւան, դատարանի կողմից անվավեր են ճանաչվել։ Ջիոեւան հայտարարել էր, որ չի մասնակցելու նոր ընտրություններին, քանի որ դրանք ոչ լեգիտիմ է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG