Մատչելիության հղումներ

Ջիոեւան չի մասնակցի Հարավային Օսիայի նոր ընտրություններին


Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան հայտարարել է, որ մտադրություն չունի մասնակցելու մարտի 25-ին կայանալիք նոր նախագահական ընտրություններին, քանի որ դրանք ոչ լեգիտիմ է համարում:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Ջիոեւան իր նախկին նախընտրական շտաբի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ պահանջում է ճանաչել նախորդ քվեարկության արդյունքները: Ավելի վաղ Ջիոեւան հայտարարել էր, որ չեղյալ է համարում իշխանությունների հետ իր պայմանավորվածությունը, որի համաձայն Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին հեռանում է պաշտոնից, եւ Ջիոեւան իրավունք է ստանում մասնակցելու նոր ընտրություններին` բողոքի ակցիաները դադարեցնելու պայմանով:

Հիշեցնենք` դատարանը անվավեր էր ճանաչել Հարավային Օսիայում նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունները, որոնց համաձայն Ջիոեւան հաղթել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG