Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում Վանաձորում


Վանաձորում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտորոնում այսօր տեղի է ունեցել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին վերաբերող հանրային քննարկում, որը կազմակերպել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը:

Աշխատանքային խմբի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկմանը մասնակցել են շահագրգիռ հանրության տարբեր խմբերի մոտ 70 ներկայացուցիչներ, այդ թվում՝ բնապահպանական հասարակական կազմակերպություններ, պետական լիազոր մարմինների, հանրային խորհրդի, հանքավայրը շահագործման ծրագիրն իրականացնող ընկերության, հանքավայրի հարակից համայնքների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես են եկել Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, «Հայաստանի կանաչ տարածքների պաշտպանության դաշինք» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը, «Հայկական բնապահպանական ցանց» կազմակերպության ներկայացուցիչ Քըրք Ուոլիսը, «Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ նախագահ Տարոն Սիմոնյանը եւ այլոք: Բարձրացված հարցերը վերաբերել են ինչպես ծրագրի իրականացնման հնարավոր բնապահպանական հետևանքներին, այնպես էլ այն դերակատարմանը, որ ծրագրի իրականացումը կունենա Լոռու մարզի սոցիալ-տնտեսական կյանքում:

Տեղեկատվական զեկույցներով հանդես են եկել ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ՀՀ արդարատության փոխնախարար ԵղիշեԿիրակոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախագահ Տիգրան Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են համապատասխան պետական լիազոր մարմինների տիրապետած տեղեկատվությունն ու դիրքորոշումը հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ:

«Վալեքս» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Արզումանյանը ներկայացրել է հանքավայրում առկա իրավիճակը եւ պարզաբանումներ տվել ներկաների բարձրացրած հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG