Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում խորհրդարանի հատուկ նիստում տեղի է ունեցել նորընտիր նախագահ, 63-ամյա Նիկոլաե Տիմոֆտի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը։
Նախքան Տիմոֆտի ընտրությունը Մոլդովայում մոտ 900 օր նախագահ չի եղել։ Այդ երկրում նախագահին ընտրում է 101-տեղանոց խորհրդարանը։
Տիմոֆտին ընտրվել է 62 կողմ 0 դեմ քվեների հարաբերակցությամբ, ընդ որում` խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունեցող կոմկուսը բոյկոտել է ե'ւ ընտրությունը, ե'ւ երդման արարողությունը։ Կոմկուսը չի ճանաչում Տիմոֆտի լեգիտիմությունը եւ ժողովրդին հորդորում է բողոքի հանրային ակցիաներ անցկացնել։ Լինելով ամենամեծ խմբակցությունը` կոմունիստներն այնուամենայնիվ քվեներով զիջում են Մոլդովայի խորհրդարանում դաշինք կազմած արեւմտամետ երեք կուսակցություններին։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Մոլդովայի հետսովետակլան շրջանի երկու նախագահները, սակայն 2009-ին հրաժարական ներկայացրած կոմունիստ-նախագահ Վլադիմիր Վորոնինը մերժել է մասնակցելու հրավերը:
Արմեն Քոլոյան, Պրահա