Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց Սիրիայի վերաբերյալ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Սիրիայի վերաբերյալ։ Որոշման հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի առաջարկը։

Ավելի վաղ Ռուսաստանը եւ Չինաստանը արգելափակել էին Սիրիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձեւը։

«Մենք շատ ուրախ ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջապես որոշել է ընտրել կառուցողական մոտեցում Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար, եւ հույս ունենք, որ այդ քայլերը կնպաստեն ճգնաժամի կարգավորմանն ու կարեւոր քաղաքական կողմնորոշումներին, որոնց հեղինակը կլինեն հենց իրենք` սիրիացիները», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մեկ տարի առաջ սկիզբ առած բողոքի ակցիաների եւ կառավարական ուժերի միջեւ բախումների զոհերի թիվը հասել է 8 հազարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG