Մատչելիության հղումներ

Amnesty International-ը քննադատում է ՆԱՏՕ-ին Լիբիայի ռմաբակոծությունների կապակցությամբ


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատշաճ կերպով չի հետաքննում անցյալ տարի ռմբակոծության հետեւանքով Լիբիայում զոհված խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները:

Հայտարարության մեջ կազմակերպությունն ընդգծում է, որ շատ մարդիկ զոհվել են, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը ռմբակոծել է ոչ ռազմական օբյեկտներ:

Amnesty International-ը կարծում է, որ չնայած Դաշինքը ջանքեր գործադրել է բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար, դա չի ազատում ՆԱՏՕ-ին պատշաճ հետաքննություն անցկացնելու պատասխանատվությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG