Մատչելիության հղումներ

Ապրիլի սկզբին նախատեսվում է Սերգեյ Լավրովի այցը Հայաստան


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-3-ը կայցելի Հայաստան, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը դիվանագիտական շրջանակներում։

Ըստ նույն աղբյուրի` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կապված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ։

«Այցը թույլ կտա նոր ազդակ հաղորդել երկկկողմ հարաբերություններին, դրա շրջանակներում ծրագրված է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի քննարկում», - ասել է «Նովոստի-Արմենիա»-ի դիվանագիտական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG