Մատչելիության հղումներ

Դամասկոսում պայթյունների հետեւանքով զոհվել է 27 մարդ


Այսօր առավոտյան Սիրիայի մայրաքաղաքում երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 27 մարդ` հիմնականում քաղաքացիական անձինք:

Պետական հեռուստատեսությունը պայթյունները որակել է «ահաբեկչական հարձակումներ», որոնք ականապատված ավտոմեքենաներով իրականացնել են մահապարտները:

Պայթյուններից մեկն իրականացվել է հետախուզական վարչության համալիրի մերձակայքում, մյուսը` ոստիկանության շենքի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG