Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ընդունել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագիտական խմբին


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է Հայաստանի Զինված ուժերի կադրային կառավարման վերաբերյալ խորհրդատվական նպատակով մարտի 12-16-ը երկրում գտնվող ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության փորձագիտական խմբին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը ներկա գտնվող` Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քաթերին Լիչը եւ Միացյալ Նահանգների դեսպանության ղեկավարի տեղակալ Բրյուս Դոնահյուն հաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում:

Այնուհետև փորձագիտական խումբը Սեյրան Օհանյանին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ առաջարկություններ ու նկատառումներ ներկայացրել երկրի Զինված ուժերում ընթացող արհեստավարժ ենթասպայական համակարգի հետագա զարգացման գործընթացի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG