Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդների առաջին խումբը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է հղել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակից` հավելելով, որ դիտորդների առաջին խումբը կժամանի հաջորդ շաբաթ։

Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու ԵԱՀԿ-ի 24 կարճաժամկետ եւ 250 երկարաժամկետ դիտորդներ։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG