Մատչելիության հղումներ

Սենատորները Փանեթային խնդրում են դադարեցնել համագործակցությունը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ


Ամերիկացի 17 սենատորներ նամակով դիմել են պաշտպանության նախարար Լեոն Փանեթային` խնդրելով դադարեցնել համագործակցությունը «Ռոսօբորոնէքսպորտ» ռուսաստանյան պետական ընկերության հետ, քանի որ այդ ընկերությունը զենք-զինամթերք է մատակարարում Սիրիային:

Փանեթային ուղղված նամակում սենատորները, մասնավորապես, նշում են, որ ամերիկյան հարկատուները չպետք է անուղղակի կերպով մասնակցեն Սիրիայում քաղաքացիական անձանց զանգվածային ոչնչացման «սուբսիդավորմանը»:

Տարբեր գնահատականներով, անցած մեկ տարվա ընթացքում Սիրիայում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի կիրառած բռնությունների հետեւանքով շուրջ 8 հազար մարդ է զոհվել:

Ամերիկյան Wired ամսագրի տեղեկություններով` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը աֆղանական անվտանգության ուժերի համար 21 ուղղաթիռի գնման գործընթաց է սկսել «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ. գործարքը կարող է կազմել 900 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG