Մատչելիության հղումներ

Ավարտին է մոտենում Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինարարությունը


Մարտի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ընդունել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետը գոհունակությամբ հաստատեցին, որ ավարտին է մոտենում Մոսկվայում կառուցվող առաջնորդանիստ եկեղեցու եւ հսկայական եկեղեցական համալիրի շինարարությունը, որի բացումը ծրագրվում է տարեվերջին: Զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ երկար սպասված համալիրի բացումը մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի հայ համայնքի կյանքում», - ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում:

Հանդիպմանը, ըստ նույն աղբյուրի, քննարկվել են նաեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջեւ ծառացած զանազան մարտահրավերները ու խնդիրները, անդրադարձ է կատարվել Հայոց Եկեղեցու կարեւոր դերակատարությանը Սփյուռքում հայերի ազգային ինքնության պահպանության գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG