Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Պուտինին


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն այսօր հեռախոսով շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին Դաշնության նախագահ ընտրվելու առիթով եւ մոտ ապագայում հանդիպելու հույս է հայտնել։

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Պուտինն, իր հերթին, ընդգծել է, որ «Ռուսաստանը մտադիր է կայուն եւ լավ հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ»։

Ռասմուսենը Պուտինին ասել է, թե անհրաժեշտ է, որ «Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն հաղթահարեն Եվրոպական հակահրթիռային համակարգի շուրջ առկա տարաձայնությունները»։

Մոսկվան պնդում է, որ այդ ծրագիրը կարող է ուղղակիորեն սպառնալ Ռուսաստանին, ինչը ՆԱՏՕ-ն կտրականապես հերքում է։

Ըստ այդ ծրագրի, հակահրթիռային պաշտպանության ռադարները եւ հրթիռները պետք է տեղադրվեն Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Թուրքիայի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG