Մատչելիության հղումներ

Հայաստանը հրաժարվում է մասնակցել «Եվրատեսիլ 2012 »-ին


Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը այսօր պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին:

«Իսկապես հիասթափված ենք հեռարձակողի որոշումից` չմասնակցել այս տարվա մրցույթին: Չնայած Եվրոպական հեռարձակողների միության եւ մրցույթը հյուրընկալող երկրի հեռարձակողի ջանքերին` ապահովել Հայաստանի սահուն մասնակցությունը, այնուամենայնիվ, մեր վերահսկողությունից դուրս հանգամանքները հանգեցրին այս ցավալի որոշմանը», - մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել է «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը:

Եվրոպական հեռարձակողների միությունը հավելում է, թե հետեւաբար` նախապես հայտարարված 43-ի փոխարեն այս տարվա մրցույթին կմասնակցեն 42 երկրներ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG