Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարան են ընտրվել երկու հայ պատգամավորներ


Իրանում ուրբաթ օրը կայացած ընտրությունների արդյունքում իրանահայ համայնքից երկու պատգամավոր է ընտրվել խորհրդարան:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հիշեցնենք, իսլամական հանրապետության օրենսդիր մարմնի 290 տեղերի մոտ երեք քառորդը նվաճել են Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի կողմնակիցները: Թեհրանում բնակվող լրագրող, բլոգեր Վարդան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանեց, որ պատգամավորներից մեկը ներկայացնում է Թեհրանի եւ հյուսիսային իրանահայությանը, մյուսը` Սպահանի, Նոր Ջուղայի եւ հարավային իրանահայությանը: Ընտրված հայ պատգամավորներն են Կարմեն Խանլարյանը եւ Ռոբերտ Բեգլարյանը:

Իրանի կրոնական փոքրամասնությունները ունեն իրենց հատուկ ընտրատեղամասերը, որտեղ էլ քվեարկում են իրենց թեկնածուների օգտին:

«Իրանահայության քվեատուփերը տեղադրվում են հայկական եկեղեցիներում, դպրոցներում, ազգային առաջնորդարանում եւ ընդհանրապես հայկական ազգային կենտրոններում: Հայերը շատ ակտիվորեն են մասնացել են քվեարկությանը», - փոխանցեց Վարդան Դավթյանը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG