Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:

Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG