Մատչելիության հղումներ

Համանախագահները մարտի սկզբին կժամանեն տարածաշրջան


Մարտի սկզբին Երեւան են ժամանելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նախատեսված են միջնորդների հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Երեւան այցելելուց հետո, մարտի 5-ին, համանախագահները ժամանելու են Բաքու, որտեղ հաջորդ օրը հանդիպելու են Ադրբեջանի ղեկավարության հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG