Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման եւ առաջմղման խնդիրներով:
Հանձնաժողովի կազմում Եվրախորհրդի անդամ 47 երկրից ընդգրկվել է 16-ը: Հայաստանի ներկայացուցիչը միակն է տարածաշրջանից:
Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնելու է արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը: