Մատչելիության հղումներ

Ղազախստանում ընդդիմության երեք առաջնորդներ բերման են ենթարկվել


Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի հարյուր ցուցարար մասնակցել է «Անհամաձայնության օրվա» հանրահավաքին:

Նախքան հանրահավաքի մեկնարկը ոստիկանությունը բերման էր ենթարկել երեք ընդդիմադիր գործիչների` «Ազատ» կուսակցության համանախագահներ Բուլատ Աբիլովին եւ Ժարմախան Տույակբային, ինչպես նաեւ կուսակցության գլխավոր քարտուղար Ամիրժան Կոսանովին:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, չնայած ձերբակալություններին, չարտոնված հանրահավաքը, այնուամենայնիվ, կայացել է: Հավաքվածները պահանջել են ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր գործիչներին, ինչպես նաեւ պատժել Ժանաոզենի զանգվածային անկարգությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունների մեղավորներին:

Հիշեցնենք, դեկտեմբերին Ժանաոզեն քաղաքում նավթարդյունաբերական ձեռնարկություններից ազատ արձակված աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 16 մարդ էր զոհվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG