Մատչելիության հղումներ

Ղուրանն այրելուց վրդովված աֆղանստանցիները քարկոծել են ամերիկյան ռազմակայանը


Ամերիկացի զինծառայողների կողմից մահմեդականների սուրբ գիրքը` Ղուրանը այրելու փաստից վրդովված հարյուրավոր աֆղանստանցիներ Լաղմանի նահանգում քարկոծել են ամերիկյան ռազմակայանը։

Հազարավոր զայրացած քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացրել մայրաքաղաք Քաբուլում եւ Ջալալաբադում։ Երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաները վերաճել են զանգվածային անկարգությունների, որոնց ընթացքում 9-ը աֆղանստանցի սպանվել է ոստիկանների կողմից։

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները խստորեն դատապարտել են Ղուրանն այրելու` ամերիկացի զինծառայողների արարքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG