Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը դատապարտում է լրագրողների սպանությունը Սիրիայում


Միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է Սիրիային` օտարերկրացի լրագրողների սպանությունների համար:

Հոմս քաղաքում երեկ կառավարական զորքի կողմից արձակված հրաձգության զոհ են դարձել բրիտանական Sunday Times պարբերականի լրագրող, 56-ամյա Մերի Քոլվինը եւ ֆրանսիացի ֆոտոթղթակից, 28-ամյա Ռեմի Օշլիկը: Եվս երեք լրագրողներ վիրավորվել են, որոնցից մեկի` ֆրանսիացի Էդիտ Բուվիեի վիճակը գնահատվում է ծանր:

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն են պատասխանատու երկրի տարածքում Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության համար:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին` «կրկնապատկել ջանքերը եւ ստիպել Բաշար Ասադի ռեժիմին դադարեցնել ահաբեկչությունը»:

Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաեւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ու Եվրամիությունը:
Ըստ սիրիացի ակտիվիստների, երկրի տարբեր քաղաքներում երեկվա հրաձգության զոհ է դարձել 56 մարդ: Իսկ ընդհանուր առմամբ, ամիսներ շարունակվող արյունահեղության զոհերի թիվը անցնում է 5 հազարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG