Մատչելիության հղումներ

Սպառնալիքի դեպքում Իրանը պատրաստ է նախահարձակ գործողությունների


Իրանի զինված ուժերի ղեկավարի տեղակալ, գեներալ Մոհամադ Խեջազին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նախահարձակ գործողություններ ձեռնարկել, եթե իր ազգային շահերը սպառնալիքի տակ հայտնվեն:

«Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում Խեջազին հայտնել է, որ եթե Իրանը սպառնալիք զգա թշնամիների կողմից, ապա միջոցներ կձեռնարկի` չսպասելով նրանց գործողություններին:

Այս հայտարարությունները հնչել են ԱՄՆ հետախուզության զեկույցից հետո, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կարծիք էին հայտնել, թե Իրանը հարձակման դեպքում պատասխան կտա, սակայն դժվար թե նախահարձակ լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG